«Բարսելոնան» հաղթեց Էլ Կլասիկոյում և 29-րդ անգամ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը

Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումը հերթական Էլ Կլասիկոն էր։ «Բարսելոնան» սեփական մարզադաշտում ընդունել էր Մադրիդի «Ռեալին» և հաղթեց 2:0 հաշվով։

9-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկուս Ռեշֆորդը, իսկ 18-րդ րոպեին Ֆեռան Տոռեսը կրկնապատկեց առավելությունը։

​Այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» ժամկետից շուտ ապահովեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։

Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը վաստակեց 91 միավոր և անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Մադրիդի «Ռեալը» 77 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության ավարտին մնացել է ընդամենը երեք տուր: «Բարսելոնան» իր պատմության մեջ 29-րդ անգամ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը։

Leave a Comment