Համաշխարհային նավթի պաշարները ռեկորդային տեմպերով կրճատվում են

Համաշխարհային նավթի պաշարները ռեկորդային տեմպերով կրճատվում են Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով։

Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Morgan Stanley բանկի տվյալներին։

Գործակալության տեղեկություններով՝ մարտի 1-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում պաշարները կրճատվել են օրական մոտ 4,8 միլիոն բարելով։ Նշվում է, որ անկման ներկայիս տեմպերը գերազանցել են նախկին պատմական առավելագույն ցուցանիշները, որոնք արձանագրել էր Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ)։

Leave a Comment