Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։ Հյուր. հոգեթերապևտ, հոգեվերլուծող Սոնա Հովակիմյան։ Թեման. Մայիսի 11-ին նշվում է Էգոյի Իրազեկման Համաշխարհային օրը (WEAD): Օրվա նպատակը էգոիզմի և նարցիսիստական վարքագծի մասին իրազեկվածության բարձրացումն է, մարդկանց ուշադրությունն ու գիտակցությունը խթանելը՝ խոսելու եսասիրական ու վնասակար վարքային դրսևորումների դեմ։
Միասին կարող ենք տեղեկացնել, կրթել և կանխել մարդկային տառապանքի հիմնական պատճառներից մեկը՝ նպաստելով ավելի գիտակից ու առողջ հասարակության ձևավորմանը։ Էգոյի Իրազեկման Շարժումը հիմնադրվել է 2018թ.-ին։
Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ