ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքական ինքնաթիռը հրդեհվել է վայրէջք կատարելիս

Ստամբուլից Կատմանդու ժամանած Turkish Airlines ավիաընկերության օդանավը հրդեհվել է Նեպալի մայրաքաղաքի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս։

Նեպալի մայրաքաղաքի օդային նավահանգստի վարչակազմին հղում անելով՝ Nepal News պորտալը տեղեկացնում է, որ վայրէջքի ընթացքում բռնկվել է ինքնաթիռի շասսիի անիվներից մեկը։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է բոց ու ծուխ շասսիի հատվածում, երբ օդանավը դեռ շարժվում էր թռիչքուղով։

Օդանավում գտնվել է 284-ից 289 մարդ, որոնցից 11-ը՝ անձնակազմի անդամներ։ Ուղևորներն ու անձնակազմը դուրս են բերվել վթարային ելքերով, և միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Կատարվածի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։

Leave a Comment