Ստամբուլից Նեպալ թռչող «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են

«Թուրքական ավիաուղիներ»-ի Ստամբուլ-Կատմանդու չվերթ իրականացնող «Airbus A330» ինքնաթիռը Կատմանդուում վայրէջքից հետո տարհանվել է անվադողի հատվածում բռնկված հրդեհի պատճառով։ Բոլոր 277 ուղևորներն ու անձնակազմի 11 անդամներն անվտանգ տարհանվել են, տուժածներ չկան։

Նեպալի իշխանությունների տվյալներով՝ հրդեհը արագ մարվել է, իսկ օդանավակայանը դեպքից հետո մոտ մեկ ժամ դադարեցրել է աշխատանքը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը կարող էր առաջանալ հիդրավլիկ համակարգի տեխնիկական անսարքության հետևանքով։

Leave a Comment