Մայիսի 8-ին «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամը հայց է ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով ուսանող Ա․Ս․-ից բռնագանձել տարաժամկետված ուսման վարձի գումարը։Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Ներկայացվող հայցապահանջը․ Ելնելով վերոգրյալից,խնդրում ենք`1) Ա․Ս․-ից հօգուտ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի բռնագանձել 367,537.83 (երեք հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր երեսունյոթ ամբողջ ութսուներեք) ՀՀ դրամ, որից՝ 299,884.00 ՀՀ դրամ՝ տարաժամկետված ուսման վարձի գումար և 67,653.83 ՀՀ դրամ գումար՝ որպես տարաժամկետված գումարի նկատմամբ հաշվարկված տույժի գումար։ 2) Ա․Ս․-ից հօգուտ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի բռնագանձել 11,026.13 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Նույն օրը դատարան ներկայացված նույնաբովանդակ ևս երեք հայցով համալսարանը պահանջում է
1) Ն․ Ա․ից հօգուտ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի բռնագանձել 552,352.23 (հինգ հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր հիսուներկու ամբողջ քսաներեք) ՀՀ դրամ, որից՝ 479,306.00 ՀՀ դրամ՝ տարաժամկետված ուսման վարձի գումար և 73,046.23 ՀՀ դրամ գումար՝ որպես տարաժամկետված գումարի նկատմամբ հաշվարկված տույժի գումար։ 2) Ն․ Ա․ից հօգուտ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի բռնագանձել 16,570.56 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ա․ Հ․-ից հօգուտ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի բռնագանձել 306,788.75 (երեք հարյուր վեց հազար յոթ հարյուր ութսունութ ամբողջ յոթանասունհինգ) ՀՀ դրամ, որից՝ 299,131.00 ՀՀ դրամ՝ տարաժամկետված ուսման վարձի գումար և 7,657.75 ՀՀ դրամ գումար՝ որպես տարաժամկետված գումարի նկատմամբ հաշվարկված տույժի գումար։ 2)Ա․ Հ․-ից հօգուտ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի բռնագանձել 9,203.66 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Ա․ Բ․-ից հօգուտ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի բռնագանձել 4,167,258.6 ՀՀ դրամ, որից՝ 1,536,000.00 ՀՀ դրամ՝ տարաժամկետված ուսման վարձի գումար, 263,577.6 ՀՀ դրամ գումար՝ որպես տարաժամկետված գումարի նկատմամբ հաշվարկված տույժի գումար, 2,367,681.00 ՀՀ դրամ՝ որպես պայմանագրով նախատեսված ուսման վարձի գումար։ 2) Ա․ Բ․-ից հօգուտ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի բռնագանձել 125,017.75 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Գործերը ստացվել են էլեկտրոնային եղանակով, ըստ Դատալեքս համակարգի, դրանք դեռևս մակագրված չէ որևէ դատավորի։