Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է ձեռնարկել համապատասխան միջոցներ երկրի բնակչությանը հանտավիրուսից պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարության մեջ։
«Այսօր երեկոյան ես կստորագրեմ հրամանագիր, որը լիազորում է համապատասխան մեկուսացման միջոցառումներ ներդնել վարակված անձանց հետ շփված անձանց համար, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել բնակչության պաշտպանության համար որպես ամբողջություն», – գրել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունը ավելի ուշ կպարզաբանի այդ միջոցառումների հիմնավորումը։