ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մայիսի 12-13-ը կայցելի Ճապոնիա և Կորեայի Հանրապետություն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարելիք այցից առաջ։
Ինչպես Բեսենթը հայտնել է X-ում, մայիսի 12-ին նա Տոկիոյում կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի, ֆինանսների նախարար Սացուկի Կատայամայի, երկրի ղեկավարության այլ անդամների և բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Մայիսի 13-ին Բեսենթը Սեուլում կհանդիպի Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ, որից հետո կմեկնի Պեկին՝ մասնակցելու ԱՄՆ նախագահի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև բանակցություններին։
ԱՄՆ նախագահի այցը Պեկին նախատեսված է մայիսի 14-15-ին։