Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի Կուբայի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները միջոցներ կձեռնարկի Կուբայի դեմ՝ առանց մանրամասնելու իր ծրագրերը։

«Դե, դա դիսֆունկցիոնալ երկիր է։ Այդպես է եղել տարիներ շարունակ, և մենք կզբաղվենք այդ երկրով, նախքան մյուսին անցնելը», – ասել է ամերիկացի առաջնորդը լրագրող Շերիլ Ատկինսոնի հետ հարցազրույցի ժամանակ։

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կապեր է պահպանում Հավանայի հետ՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմի անունից։

Leave a Comment