Իրանի հետ պատերազմն ավարտված չէ. Նեթանյահուն` առաջիկա պլանների մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ առճակատումը դեռ չի ավարտվել, քանի որ այդ երկրում դեռևս առկա է հարստացված ուրան։

Նեթանյահուի խոսքով՝ պատերազմը շարունակվում է, քանի որ անհրաժեշտ է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը և ապամոնտաժել դրա ստացման համար նախատեսված օբյեկտները։ 

Բացի այդ, դեռևս առկա են Իրանի կողմից աջակցություն ստացող խամաճիկները և բալիստիկ հրթիռների արտադրության նկրտումները։ 

Նեթանյահուն ընդգծել է, որ թեև զգալի մասն արդեն ոչնչացվել է, սակայն անելիքները դեռ շատ են։

Leave a Comment