Իրանն արձագանքել է ԱՄՆ առաջարկին․ IRNA

Իրանն արձագանքել է ԱՄՆ առաջարկին․ IRNA

Իրանն իր պատասխանն է փոխանցել ԱՄՆ-ի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկին՝ այն միջնորդ Պակիստանի միջոցով ուղարկելով, հայտնում է IRNA-ն։

Իրանական կողմի առաջարկով՝ բանակցությունների ընթացիկ փուլը կենտրոնանալու է բացառապես տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման վրա։ Աղբյուրի խոսքով՝ այս փուլում այլ հարցեր չեն ընդգրկվելու օրակարգում։

Reuters-ի փոխանցմամբ՝ կողմերը փորձում են հասնել ժամանակավոր հուշագրի կնքման, որը հնարավորություն կտա դադարեցնել պատերազմը և վերականգնել նավարկությունը Հորմուզի նեղուցում։

Ավելի լայն համաձայնագրի շուրջ բանակցությունները նախատեսվում է անցկացնել հաջորդ փուլերում, որտեղ կքննարկվեն նաև բարդ հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագիրը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment