Ծնվել եմ գյուղում, Տաշիրի շրջանի Լեռնահովիտ գյուղում։ Փոքրուց ինձ թվում էր, որ մեր գյուղը աշխարհի ամենա սիրուն վայրն էր։ Փոքրուց շատ էի սիրում մեր գյուղը։ Այս մասին ասել է Սամվել Կարապետյանը։
«Դպրոցում շատ հետաքրքիր էր, որովհտեև դասարանում 10 տղա, 20 աղջիկ էին։ Դա հնարավորություն էր տալիս շատ հետաքրքիր դպրոցական կյանք ունենալ։ 7-րդ դասարանից հետո մենք հավաքվում էինք դասարանի տղաներից մեկի տանը, և շատ էինք սիրում տանգո պարել աղջիկների հետ։
Առաջին դասարանից մինչև 10-րդ դասարանը բացարձակ գերազանցիկ էի»,-ասել է Սամվել Կարապետյանը։