Իրանն արձագանքել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկին

Իրանի պետական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանն ուղարկել է իր պատասխանը փետրվարի վերջին սկսված հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ վերջին առաջարկին, գրում է CNN-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը պատերազմը դադարեցնելու նպատակով ԱՄՆ առաջարկած վերջին նախագծին այսօր ներկայացվել է պակիստանցի միջնորդի միջոցով», — կիրակի օրը հաղորդել է IRNA պետական ​​լրատվական գործակալությունը։

Իրանի պատասխանի մասին մանրամասներ չեն ներկայացվել։ Հայտնի է միայն, որ «առաջարկի համաձայն՝ այս փուլում բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու հարցի վրա»։

Leave a Comment