Մայիսի 5-ին Շիրակի մարզի քրեական դատարանում քրեական գործ է հարուցվել խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Արտյոմ Ավետիսյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Յ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի օգոստոսից մինչև նույն թվականի սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ կատարել է խարդախություն՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Դ.Հ.ից, Է.Թ.ից, Հ.Ա. և Ս.Ս.ից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.500.000 ՀՀ դրամ գումար:
Յ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածի 3-րդ մասին 3-րդ կետով։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։