Ահա այս մարդիկ են ղեկավարում Թելսելը. նրանց կառավարման հետևանքով մարդիկ ուշանում են, չեղարկում ծրագրեր, հայտնվում անհարմար իրավիճակներում, ֆինանսական վնասներ կրում



Այսօր Երևանում հանրային տրանսպորտից օգտվելը փաստացի հնարավոր չէ առանց Թելսելի։ Ընկերությունը տրանսպորտի վճարման համակարգում մենաշնորհային դիրք ունի, բայց երբ իր անորակ աշխատանքի պատճառով մարդիկ խնդիրների առաջ են կանգնում, որևէ պատասխանատվություն չի կրում։

Մի քանի օր առաջ Թելսելի հավելվածով փորձել եմ տրանսպորտի տոմսեր գնել։ Հավելվածը քարտից գումարը գանձել է, բայց տոմսերը չի տրամադրել։ Մտածել եմ՝ տեխնիկական խնդիր է, նորից եմ փորձել։ Նույն պատմությունը կրկնվել է․ գումարը կրկին գանձվել է, տոմսերը՝ չեն երևացել հավելվածում։ Միայն ավելի ուշ են հայտնվել հավելվածում։ Այդ ընթացքում բաց եմ թողել մետրոյի մի քանի գնացք։

Խնդիրը այստեղ 600 դրամը չէ։ Խնդիրը մարդկանց ժամանակի, նյարդերի ու ծրագրերի նկատմամբ բացարձակ անհարգալից վերաբերմունքն է։ Այդ ընթացքում ստիպված եմ եղել չեղարկել նախապես պլանավորված գործեր, փոխել օրվա ամբողջ գրաֆիկը և կրել ֆինանսական վնասներ՝ մի համակարգի պատճառով, որն աշխատում է ինչպես պատահի։

Ու ամենազավեշտալին այն է, որ Թելսելը հայտարարում է, թե ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն չի կրում։

Այսինքն՝ փողը վերցնելը իրենց պատասխանատվությունն է, բայց ծառայությունը նորմալ չմատուցելը՝ ոչ։

Ահա այս մարդիկ են ղեկավարում Թելսելը։ Իրենց կառավարման հետևանքով մարդիկ ուշանում են, չեղարկում հանդիպումներ ու ծրագրեր, հայտնվում անհարմար իրավիճակներում, ֆինանսական վնասներ կրում, վատ տպավորություն թողնում ուրիշների մոտ, իսկ իրենք հանգիստ հայտարարում են, թե որևէ պատասխանատվություն չունեն։

Սա մենաշնորհի դասական հետևանք է․ երբ քաղաքացին այլընտրանք չունի, ընկերությունը սկսում է իրեն թույլ տալ ամեն ինչ։

Telcell Wallet ինչո՞ւ եք վատ աշխատում և մարդկանց անհարմար վիճակի մեջ դնում, ֆինանսական վնասներ պատճառում։

Artyom Ghazaryan, ինչո՞ւ եք վատ աշխատում և մարդկանց անհարմար վիճակի մեջ դնում, ֆինանսական վնասներ պատճառում։

Liana Hunanyan, ինչո՞ւ եք վատ աշխատում և մարդկանց անհարմար վիճակի մեջ դնում, ֆինանսական վնասներ պատճառում։
Возможно, это графический образ (текст)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment