Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա։

 Truth Social էջում նա հրապարակել է մի գրաֆիկ, որում նշել է մի քանի պատերազմների տևողությունը և Իրանի հետ պատերազմը ներկայացրել որպես վեցշաբաթյա էքսկուրսիա։

Հրատարակությունը ներկայացնում է ԱՄՆ-ի ներգրավվածության տևողությունը տարբեր ռազմական հակամարտություններում շաբաթներով: Ըստ գրաֆիկի՝ Աֆղանստանի պատերազմը տևել է 543 շաբաթ, Իրաքի պատերազմը՝ 457 շաբաթ, Վիետնամի պատերազմը՝ 439 շաբաթ, Ամերիկայի քաղաքացիական պատերազմը՝ 209 շաբաթ, Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ 196 շաբաթ, իսկ Կորեական պատերազմը՝ 161 շաբաթ:

Leave a Comment