Հանտավիրուս է գրանցվել նաև այլ զբոսանավում․ նոր մանրամասներ մահացու վարակի բռնկումներից

Հանտավիրուս է գրանցվել նաև այլ զբոսանավում․ նոր մանրամասներ մահացու վարակի բռնկումներից

Զբոսանավը, որի վրա տեղի է ունեցել մահացու հանտավիրուսի բռնկում, ժամանել է Կանարյան կղզիներ:

Ինչպես գրում է Reuters-ը, իսպանացի բժիշկները բարձրացել են MV Hondius-ի տախտակամած՝ վերջնական ստուգում անցկացնելու և ուղևորների ափհանումը սկսելու համար։ Նրանց ափ կհասցնեն փոքր նավակներով, իսկ այնուհետև կուղարկեն հայրենիք։ Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները հաստատել են, որ ինքնաթիռներ են ուղարկել իրենց քաղաքացիներին տարհանելու համար։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները գրել էին մի շարք երկրներում հանտավիրուսի տարածման մասին։ Հիշեցնենք, որ դրա դեմ պատվաստանյութ դեռևս չկա։

Եվս մեկ զբոսանավում վիրուսի բռնկում է գրանցվել

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) մայիսի 7-ին նորովիրուսի բռնկում են արձանագրել Ատլանտյան օվկիանոսում գտնվող Caribbean Princess նավում։

Ըստ տվյալների՝ նավի վրա, ներառյալ անձնակազմի անդամները, գտնվում է ավելի քան 3,1 հազար մարդ։ CDC-ում նշել են, որ 115 վարակվածների մոտ գրանցվում է փորլուծություն և փսխում։

Լայների աշխատակիցները զբաղվում են նմուշների հավաքմամբ և հիվանդների մեկուսացմամբ, ինչպես նաև իրականացնում են նավի ուժեղացված ախտահանում։

Leave a Comment