Շաբաթվա ընթացքում «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մեր երկրի անվտանգային խնդիրներին, արտաքին եւ ներքաղաքական իրավիճակին, կրթական բարեփոխումներին, մարզերում իրականացվող ծրագրերին։
Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում, ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել խորհրդարանի աշխատանքներին: