Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ համոզված են սահմանազատման գործընթացն ակտիվացնելու հարցում։
Նա նշել է, որ այդ գործընթացի արդյունքում կունենան ճշգրիտ սահմաններ՝ ընդգծելով, որ դա երկկողմանի գործընթաց է և հանդիսանում է խաղաղության հաջորդ հանգրվանը։ Ի պատասխան վարչապետի խոսքերին՝ նրա հետ զրուցող քաղաքացին արձագանքել է. «Մենք էլ ենք շատ սպասում»։