Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում եմ հաջողություններ Հունգարիայում բարգավաճման և զարգացման հասնելու կարևոր առաքելության մեջ։
Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը ընտրվել է Հունգարիայի վարչապետ նոր Ազգային ժողովի (միապալատ խորհրդարան) առաջին նիստում։ Կողմ են քվեարկել 140, դեմ՝ 54, իսկ ձեռնպահ՝ մեկը։