Տղամարդը կնոջից խարդախությամբ հափշտակել է 6,695,725 ՀՀ դրամ․ գործը դատարանում է

Ա․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գաղտնի հափշտակել է Ե.Պ. գույքը և խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար։2026 թվականի մայիսի 7-ին Շիրակի մարզի դատարան քրեական գործ է հարուցվել խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Գործը մուտքագրվել է դատավոր Արսեն Գեղամյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Ա․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գաղտնի հափշտակել է Ե.Պ. գույքը և խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար.
Այսպես՝
Ա․Ս․-ը 2021 թվականի դեկտեմբերի 02-ին՝ ժամը 12:00-ից մինչև 19:00- ն ընկած ժամանակահատվածում, գտնվելով Ե.Պ․-ն պատկանող՝ Ռուսաստանի Դաշնության Լիպեցկ քաղաքի բնակարանում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, օգտվելով տանը մենակ լինելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է Ե.Պ.-ին պատկանող «Xiaomi Redmi Note9 64GB մոդելի բջջային հեռախոսը և հեռացել՝ վերջինիս պատճառելով 11,900 ՌԴ ռուբլուն համարժեք 78,659 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետև, Ա․Ս․-ը Ե.Պ. փոխհարաբերությունի արդյունքում` հանարավորություն ունենալով օգտագործել նրան պատկանող Xiaomi Redmi Note9 64GB» մոդելի բջջային հեռախոսը և այդ հանգամանքով պայմանավորված հասանելիություն ունենալով նաև նրա հիշյալ բջջային հեռախոսում առկա «Սբերբանկ օնլայն» հավելվածին՝ հիշյալ բջջային հեռախոսը գաղտնի հափշտակելուց հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 03-ին մուտք է գործել վերջինիս անվամբ բացված «Սբերբանկ օնլայն» հավելված և Ե.Պ. անվամբ ձևակերպել է ընդհանուր 1,006,784 ռուբլի 92 կոպեկին համարժեք 6,695,725 ՀՀ դրամի երկու առցանց վարկ, որն էլ նույն օրը նույն հավելվածի միջոցով մաս-մաս փոխանցել է տարբեր տվյալներով անձանց՝ այդ կերպ չարաշահելով Ե.Պ.-ի վստահությունը՝ խաբեությամբ հափշտակելով 1,006,784 ռուբլի 92 կոպեկին համարժեք 6,695,725 ՀՀ դրամ գումար:

Ա․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 254-րդ հոդվածի 1-ին մասի։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment