Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 23-25 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-19, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 18-21 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-21, հովտային շրջաններում՝ 21-25 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17, նախալեռնային շրջաններում՝ 16-21 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 21-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 23-26 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 12-16 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 22-25։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-20, հովտային շրջաններում՝ 22-27 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 10-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 21 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 17 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։
