Մայիսի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը և անօդաչու թռչող սարքերը շարունակաբար հարվածել են Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 36 խաղաղ բնակիչ և վիրավորվել 74-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր մահացածների ընդհանուր թիվը հասել է 2795-ի, որոնցից 8586-ը վիրավորվել են», – ասվում է X սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ փրկարարները շարունակում են մաքրել Նաբաթիեում, Սայդայում և Տիրում ավերակները, և հնարավոր է, որ զոհերի թիվը մինչև օրվա վերջ կարող է աճել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։
