Ով ուզում է հանդիպել, թող գա Մոսկվա. ուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա, եթե ինքը ցանկանա, և առաջարկում է անձնական հանդիպում։

«Սա առաջին անգամը չէ, որ լսում ենք, որ Զելենսկին պատրաստ է անձնական հանդիպում ունենալ իմ հետ: Եթե ինչ-որ մեկը առաջարկում է հանդիպում, խնդրում եմ, ով ուզում է հանդիպել, թող գա Մոսկվա, մենք կհանդիպենք»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Հիշեցնենք` Ուկրաինայի  նախագահի աշխատակազմի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից։

Leave a Comment