«Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանում է ԵՄ-ին, թե՞ ԵՏՄ-ին». Պուտին

«Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանում է ԵՄ-ին, թե՞ ԵՏՄ-ին». Պուտին

Հայաստանը պետք է, որքան հնարավոր է, շուտ որոշի՝ միանում է ԵՄ-ին, թե՞ ԵՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր է «մեղմ և խելացի բաժանում», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իմ կարծիքով, ճիշտ կլինի, որ Հայաստանի քաղաքացիները, և մենք՝ որպես նրանց հիմնական տնտեսական գործընկեր, որքան հնարավոր է շուտ որոշենք… Համապատասխանաբար, մենք կանենք համապատասխան եզրակացություններ և կձգտենք մեղմ, խելացի և փոխշահավետ բաժանում», – ասել է Պուտինը։

Leave a Comment