Քոչարյանին կկառավարի Կարապետյանը. կմիանա նաև Ծառուկյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քոչարյանին կկառավարի Կարապետյանը. կմիանա նաև Ծառուկյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar Զրույցի» այսօրվա հյուրն է «Հայկական խորհրդի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Անդրադառնալով օրերս Հայաստան ժամանած եվրոպական ավելի քան 40 երկրների ներկայացուցիչների այցին՝ Ղևոնդյանը նշեց.

«Էականորեն ընդլայնվեցին Հայաստանի Հանրապետության ճանաչելիության սահմանները։ Հայաստանը, կարելի է ասել, այդ մեկ օրը, ինչպես նաև հաջորդ երկու օրերին, դարձել էր համաշխարհային լրատվական գործակալությունների ուշադրության առարկա. Հայաստանի մասին բավական շատ նոր մարդիկ իմացան։ Բացի այդ, Հայաստանը բավական շատ համաձայնություններ կնքեց, որոնց արդյունքը մենք հետագայում կզգանք մեզ վրա»։

Փորձագետի խոսքով՝ սա Հայաստանի համար բացառիկ հաջողված միջոցառումներից էր։

Խոսելով Ֆրանսիայի նախագահի այն հայտարարության մասին, թե 8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան, քանի որ մեր երկիրը դիտարկվում էր որպես Ռուսաստանի արբանյակ՝ Ղևոնդյանը նշեց.

«Համաձայն եմ այս գնահատականի հետ։ «Ոչ ոք չէր գա»-ն չի նշանակում, թե առանձին-առանձին այդ մարդիկ չէին այցելի, որովհետև Հայաստան եկել են տարբեր մարդիկ։ «Ոչ ոք չէր գա» նշանակում է, որ այն տրամաբանությունը, որը ես ներկայացրի, Հայաստանը չէր ներառվի դրա մեջ։ Ի վերջո, եթե մի երկիր Ռուսաստանի արբանյակն էր (իսկ Հայաստանն իսկապես Ռուսաստանի արբանյակն էր մինչև 2018-ը, նույնիսկ մինչև 2022 թ.), ապա չէր կարող լինել Եվրոպայի մաս, որը ցանկանում է առանձին սուբյեկտայնություն ձեռք բերել։ Հնարավոր չէր լինել Ռուսաստանի արբանյակ և դառնալ սուբյեկտայնություն ձեռք բերող այլ ուժային կենտրոնի մաս. այստեղ Մակրոնը որևէ նորություն, որպես այդպիսին, չի ասել»։

Հարցին՝ եվրոպական լիդերների այցերը Ռուսաստանին ուղղված քաղաքական ազդա՞կ էին, փորձագետը նշեց, որ Ռուսաստանին ուղղված որոշակի հաղորդագրություն կար։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment