Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում – Tsayg

Ապրիլին Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարն ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում՝ Վիկտոր Օրբանի փոխարեն, որը ղեկավարում էր կառավարությունը 2010 թվականից։

Մադյարը Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկին կոչ է արել հրաժարական տալ:

Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ Օրբանի և նրա կուսակիցների քաղաքական ապագան էլ դեռ անորոշ է: Նախկին իշխող ուժին արդեն կոռուպցիայի հետ կապված մեղադրանքներ են ներկայացվել:

Մադյարը պրոեվրոպական դիրքորոշում ունի, սակայն պատրաստ է երկխոսել Մոսկվայի հետ: Հունգարիայի նորանշանակ վարչապետը նաև ցանկանում է բարելավել հարաբերությունները Ուկրաինայի հետ:

Leave a Comment