Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ լրագրողներին «արդեն ինչ-որ բան ասել է նրա փոխարեն»։
Համացանցում տարածված տեսանյութի հատվածը հրապարակել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» թելեգրամյան ալիքը։
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես արդեն Ձեր փոխարեն ինչ-որ բան ասել եմ, Ձեր փոխարեն ասել եմ ինչ-որ բան»,- Ռուսաստանի նախագահին է դիմել Լուկաշենկոն՝ այսօր Կարմիր հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթից հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Հրապարակված կադրերում չի լսվում, թե ինչ է պատասխանել ժպտացող Պուտինը։ Նախագահները սեղմել են միմյանց ձեռքերը, գրկախառնվել, և Պուտինն առաջ է շարժվել։
ՌԴ նախագահը ձեռքով բարևել է նաև Լուկաշենկոյի որդուն՝ Նիկոլային, որը նույնպես ներկա է եղել Մոսկվայում կայացած տոնակատարություններին։
