Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր» ֆուտբոլային ակումբի խաղացողներին և մարզչական շտաբին, այդ թվում` Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին։
Նշենք, որ միլանյան թիմի կազմում հայ կիսապաշտպանը արդեն երկրորդ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն։
«Ինտեր»-ը Իտալիայի առաջնությունում հաղթանակ տոնեց 21-րդ անգամ՝ ամրապնդելով իր դիրքը երկրի ամենահաջողակ ակումբների շարքում։
