Պետեր Մագյարը ստանձնեց Հունգարիայի վարչապետի պաշտոնը

«Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարը ընտրվել է Հունգարիայի վարչապետ նոր Ազգային ժողովի (միապալատ խորհրդարան) առաջին նիստում։ Կողմ են քվեարկել 140, դեմ՝ 54, իսկ ձեռնպահ՝ մեկը։

Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Մադյարը երդվեց որպես երկրի նոր կառավարության ղեկավար։

Նա կփոխարինի Վիկտոր Օրբանին, ով 16 տարի անխափան կառավարումից հետո իր «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը տեղափոխում է ընդդիմություն։

Leave a Comment