ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երկու կարևոր բան կա, որ մեր ընդդիմությունը հաշվի չի առնում.
1.) Ժամանակների կարդինալ փոփոխությունը:
Հեռախոսները, ինտերնետն ու սոցցանցերը հեղափոխել են ամեն բան՝ մարդու ինքնությունից մինչև արժեքներ, հերոսներ ու հակահերոսներ, համակեցության նորմերից մինչև գեոպոլիտիկ շահեր, իրականության ընկալումից մինչև ճշմարտության սահմանում: Սա իսկական համաշխարհային հեղափոխություն է: Մենք դեռ ապրում ենք այս հեղափոխական ընթացքի մեջ՝ խորությամբ չհասկանալով էլ մեզ հետ կատարվողը:
Նույն բանն անել այնպես, ինչպես 10-20 տարի առաջ էիր անում՝ ճանապարհ է դեպի պարտություն:
2.) Պատերազմում կրած դաժան պարտությունը:
Այն մեզ վարակել է թերարժեքության ախտանիշով՝ ձևախեղվել է մեզ միավորող ազգային ինքնության բովանդակությունը: Մենք ազգային ինքնության լրջագույն ճգնաժամ ենք ապրում: Այն այսօր խորագույն փոխակերպման է ենթարկվում: Մենք երեկվա հայությունը չենք:
Չհասկանալ սա ու անել նույնն, ինչ արել ես 10-20 տարի առաջ՝ էլի ճանապարհ է դեպի ոչ մի տեղ:
Հ.Գ. Բայց դե մեզանում քաղաքականությունը հո մտքի ու խելքի գործ չի՞: Փող ունես՝ էշդ առաջ քշի: Ամեն մի հիմարություն իր ծափ տվողներներին կգտնի»։