Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը․ ադրբեջանական ԶԼՄ-ներ




1in.am Ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


 


«Բալադջարի կայարանից Հայաստան է ուղարկվել 479 տոննա դիզելային վառելիքով բեռնված 8 վագոն։ Այսօրվա դրությամբ՝ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել ընդհանուր առմամբ 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AИ-92 տեսակի բենզին և 2955 տոննա AИ-95 տեսակի բենզին»,- նշում են լրատվամիջոցները։


 


Միաժամանակ, Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 27 հազար տոննա հացահատիկ, 4000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։


 


 


 


 


Leave a Comment