Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում


Տափերական գյուղում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու քննարկել գյուղի առջև ծառացած հիմնական խնդիրները։


 


«Գյուղացիների հիմնական մտահոգությունները կապված են մթերման կայանների աշխատանքի, գյուղմթերքի երաշխավորված իրացման և գյուղացու աշխատանքի արժևորման հետ։ Այս մտահոգություններն ուղիղ արտահայտված են «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրային դրույթներում այն համոզմամբ, որ ուժեղ գյուղը ուժեղ Հայաստանի հիմքն է։


 


Ուժեղ Հայաստանում մարդկանց ձայնը պետք է լսելի լինի, իսկ գյուղացու աշխատանքը՝ գնահատված։ Ասել է Նարեկ Կարապետյանը։


 


Տափերականում Նարեկ Կարապետյանը այցել է հայրենիքի հերոսներին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին»։


 


«Ուժեղ Հայաստան» կուսակցություն


 


 


Leave a Comment