Կաթողիկոսն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ

Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։


Գարեգին երկրորդը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և աղոթք բարձրացրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների հոգիների հանգստության և խաղաղության համար:

Leave a Comment