ՀՀ-ն աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք. Շահրամանյան



ՀՀ-ն աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն ՀՀ-ի հարկատուների տրամադրած գումարներից։ Այս մասին ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։



«Այո՛, Հայաստանի Հանրապետությունը որպես Արցախի անվտանգության երաշխավոր ևս աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն Հայաստանի հարկատուների կամ պետբյուջեի կողմից տրամադրած գումարներից»,- հայտարարել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

 «Մենք ունեինք հանքարդյունաբերություն, ունեինք գյուղատնտեսություն, տարբեր արտադրություններ, որոնց դուրսբերման և ներմուծման ընթացքում այդ հարկերը գեներացվում էին ՀՀ պետբյուջե, որից մի մասը վճարվում էր որպես միջպետական վարկ։

Արցախը Հայաստանի համար վահան է եղել, և պարզ է, որ պետք է ամեն ինչ արվեր, որ այդ վահանը լիներ ամուր։ Առաջին հարվածն արցախցիներն են իրենց վրա վերցրել»,- ասել է Շահրամանյանը։

 Հիշեցնենք, որ մայիսի 8-ին քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակները և աշխատավարձերը ավելի բարձր են եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment