ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարվածել են ենթադրյալ թմրավաճառների նավի, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, հայտնում է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը:
«Մայիսի 8-ին՝ Հարավային հրամանատարության հրամանատար, գեներալ Ֆրենսիս Դոնովանի հրահանգով, մահացու հարված է հասցվել ահաբեկչական կազմակերպությունների կողմից շահագործվող նավին», – ասվում է հրամանատարության կողմից X սոցիալական ցանցում տարածած գրառման մեջ։
Հետախուզությունը հաստատել է, որ նավը ենթադրաբար հետևել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներին Խաղաղ օվկիանոսի արևելքում։
«Հարվածի ժամանակ սպանվել է երկու տղամարդ, մեկը ողջ է մնացել», – աասվում է հայտարարության մեջ: