Պուտինը հայտարարությունը՝ շքերթի ժամանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ հայտարարել է, որ նացիզմի պարտության հարցում վճռորոշ ներդրում է ունեցել հենց խորհրդային ժողովուրդը։

Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին՝ ՌԴ նախագահը շեշտել է, որ խորհրդային ժողովուրդը փրկել է իր երկիրն ու աշխարհը։ Ըստ Պուտինի՝ ԽՍՀՄ ժողովուրդն ապացուցեց, որ հայրենիքի հանդեպ նվիրվածությունը բարձրագույն արդարությունն է, որն ընդունակ է միավորելու միլիոնավոր մարդկանց։

Ռուսաստանի առաջնորդը նաև հավելել է․ «Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի»:

Leave a Comment