Հաղորդումներ
Աշխարհ
Առողջապահություն
Քաղաքականություն
Տնտեսություն
Հասարակություն
Ազգային անվտանգություն
Իրավունք
Հետաքննություն
Բանակ
Իրավիճակը սահմանին
Լեռնային Ղարաբաղ
Արտակարգ դրություն
Մարզեր
Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
Սփյուռք
Մշակույթ
Սպորտ
Տարածաշրջան
Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը
Քաղաքականություն
11:2709 Մայ, 2026
Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի օգնականը: Յուրի Ուշակովը հայտնել է, որ Մոսկվան համաձայնել է Թրամփի առաջարկին:
Ուկրաինայի նախագահն էլ հաստատել է Թրամփի հայտարարությունը, հրահանգել «լռության ռեժիմի» անցնել և պատրաստվել գերիների փոխանակմանը: Վոլոդիմիր Զելենսկին նաև հրաման է ստորագրել, որով թույլ է տվել Մոսկվայում մայիսի 9-ին շքերթ անցկացնել: Ուկրաինական կողմը խոստացել է տոնակատարության ընթացքում չթիրախավորել Կարմիր հրապարակը:
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակտիվացրել է հարձակողական գործողությունները շփման գծի ամբողջ երկայնքով։ Ալեքսանդր Սիրսկու խոսքով՝ իրավիճակն առավել ծանր է Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ Ռուսաստանը կենտրոնացրել է 106 000 զինվորականի։ Նա հավելել է, որ ուկրաինական ուժերն էլ ակտիվ գործողություններ են իրականացնում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում: