Իրանը կարձագանքի ԱՄՆ առաջարկներին առաջիկա ժամերի ընթացքում. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կարող է ստանալ Իրանի պատասխանը Վաշինգտոնի կողմից ուղարկված կարգավորման առաջարկներին։

Նա այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տանը:

«Ես հավանաբար այսօր երեկոյան նամակ կստանամ։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչպես կընթանա», – ասել է Թրամփը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իմայիլ Բաղային Tasnim լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Թեհրանը դեռևս չի արձագանքել կարգավորման համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ առաջարկին։


Leave a Comment