Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը




 

1lurer. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի օգնականը: Յուրի Ուշակովը հայտնել է, որ Մոսկվան համաձայնել է Թրամփի առաջարկին: 


 


Ուկրաինայի նախագահն էլ հաստատել է Թրամփի հայտարարությունը, հրահանգել «լռության ռեժիմի» անցնել և պատրաստվել գերիների փոխանակմանը: Վոլոդիմիր Զելենսկին նաև հրաման է ստորագրել, որով թույլ է տվել Մոսկվայում մայիսի 9-ին շքերթ անցկացնել: Ուկրաինական կողմը խոստացել է տոնակատարության ընթացքում չթիրախավորել Կարմիր հրապարակը:


 


Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակտիվացրել է հարձակողական գործողությունները շփման գծի ամբողջ երկայնքով։ Ալեքսանդր Սիրսկու խոսքով՝ իրավիճակն առավել ծանր է Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ Ռուսաստանը կենտրոնացրել է 106 000 զինվորականի։ Նա հավելել է, որ ուկրաինական ուժերն էլ ակտիվ գործողություններ են իրականացնում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում:


 


 


Leave a Comment