
Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Հաղթանակի շքերթը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակին։ Այս տարի շքերթն անցկացվում է փոփոխված ձևաչափով։
Առաջին անգամ 2007 թվականից ի վեր շքերթի ցամաքային հատվածում չի ներկայացվի ռազմական տեխնիկա։
Կարմիր հրապարակով կանցնեն միայն զինվորականների հետևակային հաշվարկները։
նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթով, որից հետո նա և օտարերկրյա հյուրերը ծաղիկներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին։
Ավելի վաղը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի ելույթը շատ կարևոր է լինելու։