ԱՄՆ զինված ուժերը ևս մեկ հարված են հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող նավին։
ԱՄՆ Հարավային հրամանատարությունը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», – ասվում է հայտարարության մեջ։
Հրամանատարության տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ մեկը՝ ողջ է մնացել։
Հարավային հրամանատարությունը նաև տեղեկացրել է ԱՄՆ ափային պահպանությանը՝ ակտիվացնելու իր որոնողական-փրկարարական աշխատանքները: