Lեյբորիստների պատմական պարտությունը Ուելսում․ Սթարմերի նկատմամբ ճնշումն ավելանում է

Ուելսում անցկացված ընտրություններում «Փլայդ Քիմրի» (Plaid Cymru) կուսակցությունը դարձել է Սենեդի ամենամեծ ուժը՝ ստանալով 43 մանդատ։ Երկրորդ տեղում է «Ռեֆորմ ՅՈւՔեյ» (Reform UK) կուսակցությունը՝ 34 տեղով, լեյբորիստները հայտնվել են միայն երրորդ հորիզոնականում՝ ավարտելով Ուելսում տասնամյակների քաղաքական գերիշխանությունը։

Արդյունքներից հետո Ուելսի առաջին նախարար Էլունեդ Մորգանը կորցրել է իր տեղը և հրաժարական տվել։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նկատմամբ ճնշումն ավելանում է, գրում է BBC-ին՝ հայտնելով, որ մի շարք լեյբորիստ պատգամավորներ պահանջում են նրա հրաժարականը։

Սթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Լեյբորիստական կուսակցության ավագ պատգամավոր Քլայվ Բեթսը հայտարարել է, որ կուսակցությունը պետք է առաջիկա ամիսներին նոր առաջնորդ ընտրելու ժամանակացույց սահմանի։

BBC-ին տված հարցազրույցում նա ընտրությունների արդյունքները «կործանարար» է անվանել և նշել, որ շատ ընտրողներ պատրաստ չեն աջակցել լեյբորիստներին, «քանի դեռ Քիր Սթարմերն է առաջնորդը»։

Բեթսի խոսքով՝ հանրությունը դադարել է լսել Քիր Սթարմերին, և եթե նա շարունակի պաշտոնավարել, կուսակցությանը կարող է սպասել հերթական ծանր պարտությունը։

Leave a Comment