Էփշտեյնի եղբայրն ասել է, որ նա չէր կարող ինքնասպան լինել

Հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի եղբայրը՝ Մարկը, կարծում է, որ նա չէր կարող ինքնասպան լինել, և որ ենթադրյալ ինքնասպանության նամակը գործարարը չի գրել։

Հինգշաբթի օրը «Նյու Յորք Թայմս»-ը հաղորդեց, որ ԱՄՆ դաշնային դատարանը հրապարակել է ինքնասպանության մասին նամակը, որը, դատարանի պնդմամբ, գրել է Էփշտեյնը։

«Ես Ջեֆին ճանաչում եմ ամբողջ կյանքումս։ Եթե նա ինքնասպան լիներ և ինքնասպանության նամակ գրեր, այն կուղղեր ինչ-որ մեկին, այլ ոչ թե կգրեր ընդհանուր հրաժեշտի նամակ։ Ես դա չեմ հավատում», – ասել է Մարկը National Enquirer-ին։

Leave a Comment