Հնարավոր են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հնարավոր են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում մայիսի 9-11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում, 12-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Մայիսի 9-11-ի և 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում մայիսի 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-ին և 13-ին առավելապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment