ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այ կաշառատունե՞ր, տեսաք ընտրակաշառքով չի լինում, հիմա էլ փորձում եք քֆուրով ահաբեկե՞ք. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ նոր ձայնագրությանը։ Հատկապես առանձնացրել է ՔՊ-ի հետ կապված հայհոյանքի դրվագը՝ նշելով, թե կալուգացին մնացել է քֆուրի ու քֆուրով ձայների հույսին:

«Այ կաշառատունե՞ր, տեսաք ընտրակաշառքով չի լինում, հիմա էլ փորձում եք քֆուրով ահաբեկե՞ք»,- հրապարակած տեսանյությում ասել է նա։

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել, որը փաստում է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին։

Leave a Comment