Շքեղ զուգարանը դարձել է զբոսաշրջային սենսացիա Չինաստանում

Շքեղ զուգարանը դարձել է զբոսաշրջային սենսացիա Չինաստանում

Չինաստանի Դունհուան քաղաքում գտնվող շքեղ հանրային զուգարանը դարձել է անսպասելի զբոսաշրջային հիթ․ մարդիկ հերթ են կանգնում ոչ թե օգտվելու, այլ այնտեղ լուսանկարվելու համար։ Դունհուանի գիշերային շուկայում գտնվող այս «հինգաստղանի» զուգարանը, որի կառուցման վրա ծախսվել է մի քանի միլիոն յուան, դեռ անցած տարվանից վիրուսային տարածում է ստացել չինական սոցցանցերում։

Զուգարանը միայն գեղեցիկ դիզայնով չի սահմանափակվում։ Այն ունի նաև սուրճի ավտոմատ, ուղեբեռի պահպանման հատված, մոր և մանկան սենյակ, ինչպես նաև հարմարեցված տարածքներ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հետաքրքիրն այն է, որ այս շենքը նախկինում սովորական, տասնամյակների պատմություն ունեցող կառույց էր, որն այժմ վերածվել է մշակութային ու ժամանակակից դիզայնի յուրահատուկ համադրության։

Սոցցանցերում հատկապես տարածվել են տեսանյութեր, որտեղ զբոսաշրջիկները մուտքի մոտ լուսանկարվում են զուգարանի թղթի գլանները ձեռքերին՝ տարածքը վերածելով հումորային ֆոտոզոնայի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment