Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հեռախոսազրույցները, ինչպես նաև Վաշինգտոնի և Կիևի փոխազդեցությունը թույլ են տվել հասնել մայիսի 9-11-ը հրադադարի վերաբերյալ համաձայնությունների։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այս հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ մեր հեռախոսազրույցների ընթացքում», – ասել է նա։ «ԱՄՆ ներկայացուցիչները, իրենց հերթին, կապի մեջ են եղել Կիևի հետ»։
Դիվանագետը նշել է, որ ձեռք բերված համաձայնությունը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույցում հնչած գաղափարների հետագա զարգացումն է։