Դոնալդ Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու որոշման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմում եռօրյա զինադադար է հաստատվել։ Նա նշել է, որ Հաղթանակի տոնը կնշվի թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում, քանի որ երկու երկրներն էլ էական դերակատարում են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Համաձայնությունը ենթադրում է բոլոր տեսակի ռազմական գործողությունների կանգնեցում և երկու կողմից 1,000-ական գերիների փոխանակում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքն անձամբ է հանդես եկել նման խնդրանքով և բարձր է գնահատում Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու պատրաստակամությունը։

«Հուսով եմ, որ սա կնշանակի այս շատ երկար, արյունալի և դժվար պատերազմի ավարտի սկիզբը: Այս զանգվածային հակամարտությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծն է, վերջ դնելու բանակցությունները շարունակվում են, և մենք ամեն օր մոտենում ենք ավարտին»,- գրել է Դոնալդ Թրամփը։

Leave a Comment