Ռուս-ուկրաինական ճակատում մայիսի 9-11-ը կհաստատվի եռօրյա հրադադար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Կրակը կդադարեցվի մայիսի 9-ին, 10-ին և 11-ին։ Որոշումը պայմանավորված է Հաղթանակի օրվա հետ, որը կարևորագույն նշանակություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ։ Հրադադարի շրջանակում կասեցվելու են բոլոր տեսակի ռազմական (կինետիկ) գործողությունները։ Բացի այդ, տեղի կունենա գերիների լայնամասշտաբ փոխանակում՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։
«Այս խնդրանքն արվել է անձամբ իմ կողմից, և ես բարձր եմ գնահատում Վլադիմիր Պուտինի ու Վոլոդիմիր Զելենսկու համաձայնությունն այս հարցում։ Հուսով եմ՝ սա այս երկարատև, ծանր ու մահաբեր պատերազմի ավարտի սկիզբն է։ Հակամարտության ավարտի շուրջ բանակցությունները շարունակվում են, և մենք ամեն օր ավելի ենք մոտենում խաղաղությանը»,- նշված է հայտարարության մեջ։
